National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2022
Առաջարկվում է ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում
1 / 10

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստերում:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ առաջարկվում է  ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

Նաեւ առաջարկվում է վերացնել անճշտությունը՝ ուժը կորցրած ճանաչել  41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, քանի որ գործող օրենքի համապատասխան՝ ախտաբանաանատոմիական դիահերձում կատարվում է միայն կլինիկական ախտորոշման առկայության դեպքում:

Նարեկ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում 2020թ-ի տվյալներով դիահերձում իրականացվում է 90 տոկոս մահվան դեպքերում: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 26 տոկոս: Կան երկրներ, որտեղ ցուցանիշը 2 կամ 3 տոկոս է կազմում»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պատշաճ որակի վերահսկողություն չի իրականացվում այն կազմակերպություններում որոնք բժշկական հաստատություններին կից չեն: Այդպիսիք թվով 8-ն են, որոնք լիցենզիա են ստացել ախտաբանաանատոմիական վերահսկողություն իրականացնելու: Նախագծով առաջարկվում է այդ կազմակերպությունների լիցենզիան 6 ամիս անց  ուժը կորցրած ճանաչել, որոնք այլեւս չեն կարողանա նման գործունեություն իրականացնել:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրինագծի վերաբերյալ գործադիրի տեսակետը ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Փոխնախարարի խոսքով՝ բժշկագիտության վերոնշյալ ճյուղը՝ որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, պետք է դիտարկվի ընդհանուր համատեքստում եւ չի կարող գործել հիվանդանոցային ծառայությունից դուրս:

Հաջորդիվ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքումե փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այնուհետեւ Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am